Հայաստանում բուժաշխատողի օրվան ընդառաջ, «Հանրային վարկանիշ» ընկերությունը կազմակերպել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբաշխությունը: 

Մրցանակաբաշխությունը մեկտեղել է հանրապետության տարբեր բուժհաստատությունների ներկայացուցիչներին, բժիշկներին:  

Բժիշկ, մանկավարժ, գիտնական. «էրեբունի» բժշկական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանը իր աշխատանքային գործունեությունն իրականացնում է որակյալ մասնագետներ պատրաստելու գաղափարով:  Նա պարգևատրվել է «Բժշկական կրթության կազմակերպման մեջ անուրանալի ներդրում» անվանակարգում:

«Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան նորոգվել, վերազինվել է վերջերս՝ համալրվելով նորագույն սարքավորումներով: Պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները: Հարմարավետ, բարձրակարգ պայմաններում առաջնային բուժօգնություն է ստանում 37.000 քաղաքացի:

Մրցանակաբաշխության «Բարձրակարգ բուժսպասարկման վարկանշային բժշկական պոլիկլինիկա» անվանակարգում «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան է: