«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում կատարվում է սրտային զարկերակների հերթական կորոնարոգրաֆիան։ Այս հետազոտությունն ընդունված է անվանել «զոնդավորում»։ Ընդամենը 15 րոպե է անհրաժեշտ բժիշկներին այս եղանակով պարզելու՝ կա արդյոք սրտի կաթվածի վտանգ, թե ոչ։
Այս հետազոտությունը կատարվում է հատուկ պայմաններ ունեցող՝ կաթետերիզացիոն լաբորատորիայում։ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում կա նման երկու լաբորատորիա, որտեղ զննում եւ անհրաժեշտության դեպքում ստենտավորում են ոչ միայն սրտային, այլեւ ծայրամասային եւ գլուխը սնուցող քնային զարկերակները՝ կանխելով ոչ միայն սրտի կաթվածը, այլեւ՝ գլխուղեղի։ Այս ամենով զբաղվում է կենտրոնի ինտերվենցիոն սրտաբանության ծառայությունը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Խաչիկ Համբարձումյանը նշում է, որ այն տարբերվում է թերապեւտիկ սրտաբանությունից. մասնագետները խնդիրը ախտորոշում եւ բուժում են ներանոթային միջամտությամբ։ Նրա խոսքով՝ չկա ստենտավորման մի մեթոդ, որը կենտրոնում չի կիրառվում։ Կատարվում են նաեւ խրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ։
Փոխտնօրենի խոսքով, «Բեսթ Լայֆը» սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոն է, եւ այն համալրված է նաեւ բոլոր նեղ մասնագետներով, որոնք անհրաժեշտ են սիրտ-անոթային հարակից հիվանդությունները բուժելու համար։ Հայտնի է, որ սիրտ-անոթային խնդիրները կարող են զուգակցվել շաքարային դիաբետով, երիկամային անբավարարությամբ, թոքային պաթոլոգիաներով, նյարդաբանական ստատուսի փոփոխություններով։
«Բոլոր պացիենտները տեղում կարող են ստանալ բուժօգնություն, որովհետեւ մենք հագեցված ենք ոչ միայն սարքավորումներով, այլեւ համալրված ենք մասնագետներով, որոնք 24 ժամ մեզ հետ են»,- ասում է Խաչիկ Համբարձումյանը։
«Բեսթ Լայֆը» նաեւ գիտակրթական կենտրոն է, որտեղ մինչեւ հիմա տասնյակ բարձրակարգ մասնագետներ են վերապատրաստվել։ Այստեղ կատարվում են նաեւ գիտական հետազոտություններ։ Փոխտնօրենի խոսքով՝ հանրությունը շուտով կտեղեկանա դրանցից մեկի մասին։
Կենտրոնում կարեւորում են միջազգային համագործակցությունը, ինչի նպատակով պարբերաբար Հայաստան են հրավիրում ոլորտի լավագույն մասնագետներին տարբեր երկրներից։ Բացի այդ՝ կենտրոնի բժիշկներն իրենք են հաճախ արտերկրում վերապատրաստվում կամ մասնակցում գիտաժողովների։ Վերջին նման միջոցառումը եվրոպական հեղինակավոր EuroPCR 2023 համաժողովն էր, որին մասնակցել են նաեւ «Բեսթ Լայֆի» բժիշկները։ Արտասահմանցի գործընկերները նրանց հետ զրուցելիս զարմանքով նշել են, որ հայ բժիշկները կատարում են նույն ծավալի եւ բարդության գործողություններ, բայց շատ ավելի սեղմ միջոցներով։
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում պացիենտները բուժում են ստանում նաեւ պետական «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի շրջանակում։ Գործում է ստանդարտ պետպատվեր, աշխատում են ապահովագրական ընկերությունների հետ։
Մինչեւ հուլիսի 15-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում հնարավոր է կորոնարոգրաֆիա անցնել 50 տոկոս զեղչով։





