Աշխարհում բնակչության շրջանում անպտղության ցուցանիշը 15-20 տոկոս է,այսինքն 5-6 զույքից մեկը նման խնդրի է բախվում։ Որքանով գիտեմ՝ Հայաստանում էլ ցուցանիշը գրեթե նույն է, գուցե՝ մի փոքր բարձր, բայց ճշգրիտ վիճակագրություն չունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ, անպտղության մասնագետ և վերարտադրողական էնդոկրինոլոգ Վիգեն Սեփիլյանը։

«Վիճակագրորեն անպտղության իրավիճակը ժամանակի ընթացքում էական փոփոխություն չի կրել, բայց մեր ապրելակերպը և հասարակական առանձնահատկությունները առաջացնում են անպտղության խնդիրներ։ Օրինակ, անպտղության ամենամեծ գործոնը կնոջ և տղամարդու տարիքն է։ Իսկ այսժմ կյանքի պայմաններն այնպես են փոխվել, որ մարդիկ հետաձգում են ընտանիքների կազմումը, որոնք էլ ազդում են անպտղության տարածվածության վրա»,- նշեց նա։

Մյուս կողմից՝ ըստ մասնագետի՝ կան հիանդություններ, որոնք նախկինում չէին կարողանում վերացնել և կաշկանդվածություն անպտղության մասին խոսելուց․ «Այժմ այդ կաշկանդվածությունը նվազել է, բուժման տարբերակները՝ շատացել։ Սրա հետևանքով թեմայի մասին շատ է խոսվում և թվում է, թե խնդիրն ավելի է տարածվում, բայց էական փոփոխություն այդ առումով չկա»։

Սեպիլյանը նշեց վերարտադրողական առողջության վրա ազդող այլ գործոններ ևս՝ սնունդ, ավելորդ քաշ, ծխել, ալկոհոլի օգտագործում, կոֆեինի չարաշահում, սթրես․ «Կոնսուլտացիաների ժամանակ մենք կենտրոնանում ենք զույգի ապրելակերպի վրա և նրանցից որոշներին չենք սկսում բուժել, քանի դեռ չեն փոխել իրենց ապրելակերպըԵս չեմ ցանկանում պայքարել ձեռքբերովի խնդիրների դեմ, որոնց լուծումը անձի ձեռքերում է, ոչ թե բժշկի»։

Մանրամասները՝ տեսանյութում։