ՄՊՎ դեմ պատվաստումը կարևոր է դուստրերին պաշտպանելու համար, իսկ սկրինինգը՝ մայրերին. Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական կոնգրեսի շրջանակում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության կազմում գործող Վաղ հայտնաբերման, կանխարգելման և վարակների ստորաբաժանման հանրային որոշումների մոդելավորման թիմի ղեկավար (Լիոն, Ֆրանսիա), համաճարակաբան Յակոպո Բաուսսանոն:  

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական կոնգրեսի նրա ելույթը պապիլոմավիրուսային հիվանդության մասին էր։ Այդ ելույթի հիմնական ուղերձն, ըստ բժշկի, այն էր որ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման մեծ ներուժ կա պատվաստման և արգանդի վզիկի սքրինինգի միջոցով:

«Մենք փորձում ենք Առողջապահության նախարարությանն ու հանրային առողջության պատասխաատուներին տրամադրել վարակվածության և քաղցկեղով հիվանդացության վերաբերյալ տեղական տվյալներ և փաստեր։ Այժմ Հայաաստանն ունի բոլոր անհրաժեշտ տվյալները արգանդի վզիկի հիվանդացությունը կառավարելու մեխանիզմներ ներդնելու համար, ինչը կարող է այս հիվանդությունը իսպառ վերացվել Հայաստանից, կանխելով բազմաթիվ տառապանքնե, որն իր հերթին ր և դրական սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա կանանց վրա», – ասել է նա։

Բժիշկը նշել է, որ պապիլոմավիրուսը չափազանց վտանգավոր է, քանի որ այն հաճախ հանդիպող վարակ է։ «Մեծ մասամբ դեպքերում վարակը մաքրվում է, բայց որոշ դեպքերում մնում է օրգանիզմում և հանգեցնում քաղցկեղի։ Պատճառահետևանքային կապի մասով կասկած չկա, այն հանգեցնում է քաղցկեցի և պատվաստումը կարող է դա կանխել, այն արդյունավետ է և ապահով։ Նույնը կարելի է ասել սքրինինգի մասին», ասել է Յակոպո Բաուսսանոն, հավելելով, որ անհրաժեշտ է իրականացնել և՛ պատվաստումները, և՛ սքրինինգը։

«Երկուսն էլ պետք է անել։ 25-30 տարեկանից սկսած պատվաստումն այդքան էլ արդյունավետ չէ, այդ պատճառով նաև սքրինինգի կարիք կա։ Երիտասարդ աղջիկների և դեռահասների շրջանում կանխարգելման համար պատվաստման կարիք կա։ Այսպիսով, կախված է տարիքից․ եթե պատվաստումը բավական արդյունավետ է, կարող եք բաց թողնել սքրինինգը։ Մեկը կարևոր է դուստրերին պաշտպանելու համար, մյուսը՝ մայրերին», – ասել է նա։

Ըստ Յակոպո Բաուսսանոյի,  պատվաստման համար ամենալավ տարիքը 11-13 տարեկանն է, քանի որ երիտասարդ աղջիկների իմունային համակարգը շատ ավելի հեշտ է ազդեցության ենթարկվում, քան հասուն կանանց իմունային համակարգը։ Դրա համար պետք է հնարավորինս վաղ տարիքում անել՝ ուժեղ իմունային պատասխանի համար։

Տղաները ևս պիտի պատրաստվեն, կարծում է բժիշկը, նշելով, որ միակ խնդիրն այն է, որ աշխարհում դեռևս առկա է պատվաստանյութերի պակաս։

Մանրամասները՝ տեսանյութում։