Առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկայում։ Յուրաքանչյուր փոքր գանգատի դեպքում պարտադիր չէ դիմել հիվանդանոցներ, որոնք որպես կանոն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։ Առաջնային օղակում խնդիրը կարող է լուծվել ավելի արագ եւ նույնքան որակով։
Դրա վառ օրինակն է Դավիդյանց պոլիկլինիկաների հաջողությունը, որին հասել են ընդամենը երկու տարվա ընթացքում։ Այստեղ կցագրվելուց հետո մարդիկ շարունակում են ակտիվ հաճախել՝ իրենց առողջական խնդիրների լուծումը վստահելով ինչպես ընտանեկան բժիշկներին եւ մանկաբույժներին, այնպես էլ՝ նեղ մասնագետներին։
Պոլիկլինիկայի տնօրեն Մհեր Դավիդյանցն ասում է՝ փորձում ենք մեր աշխատանքով ցույց տալ առողջության առաջնային պահպանման օղակի և ընտանեկան բժշկի ինստիտուտի կարեւորությունը առողջապահական համակարգում։
«...Հայաստանի հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է կցագրվել Դավիդյանց պոլիկլինիկաներում եւ իր պոլիկլինիկան դարձնել Դավիդյանց պոլիկլինիկաները։ Գրանցվելու, կցագրվելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը, որից հետո դա մուտք է արվում armed էլեկտրոնային համակարգ եւ մի քանի օրվա ընթացքում այդ պրոցեսը հաստատվում է եւ տվյալ քաղաքացին արդեն փոխում է իր ԱԱՊ օղակը դեպի Դավիդյանց պոլիկլինիկաներ։
Դավիդյանց պոլիկլինիկաներում քաղաքացիները, ովքեր կցագրված են, անցնում են բոլոր այն բուժօգնության եւ սպասարկման տեսակները, որոնք որ նախատեսված են պետության կողմից։ Դա ընտանեկան բժշկի, նեղ մասնագետների խորհրդատվությունն է, պլանային պատվաստումները։ Դրանք մանկաբույժի ծառայություններն են, եւ անհրաժեշտության դեպքում պետության կողմից տրամադրվող դեղամիջոցները։ Ինչպես նաեւ բոլոր այն գործիքային եւ լաբորատոր ծառայությունները, որոնք եւս մտնում են պետության կողմից երաշխավորված ծառայությունների մեջ», – ասում է Դավիդյանց պոլիկլինիկաների տնօրեն Մհեր Դավիդյանցը։
Տնօրենը նշում է. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները եւս կարող են կցագրվել Դավիդյանց պոլիկլինիկաներում։ Նրանց համար առողջապահության նախարարությունը հեշտացված կարգ է սահմանել։
Դավիդյանց պոլիկնիկաներում նաեւ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ուռուցքաբանական հիվանդությունների սկրինինգին՝ վաղ հայտնաբերմանը։
«Այստեղ գործում են կրծքագեղձի քաղցկեղի, մաշկի նորագոյացությունների սկրինինգային ծրագրեր, որոնց շրջանակում իրականացվում են համապարփակ հետազոտություններ։ Կենտրոնը համագործակցում է խոշոր կլինիկաների հետ, որտեղ իրականացվում են պացիենտների հետագա հետազոտությունները եւ բուժումը», – ասում է նա։
Պետության կողմից երաշխավորված ծառայություններից բացի Դավիդյանցը առաջարկում է նաև մի շարք վճարովի ծառայություններ՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, գաստրոկոլոնոսկոպիա, լյարդի ֆիբրոսկան, ուլտրաձայնային հետազոտություններ։ Գործում են հագեցած սրտաբանական, գինեկոլոգիական, ակնաբուժական եւ կոսմետոլոգիական ծառայություններ։ Այստեղ վճարովի ծառայություններից կարելի է օգտվել նաեւ բժշկական ապահովագրության շրջանակում։
«Կլինիկան բավական հագեցած է ժամանակակից սարքավորումներով։ Ինչը հնարավորություն է տալիս այցելուներին նաև անհրաժեշտության դեպքում անցնել մի քանի հետազոտություն մեկ վայրում։ Խոսքը վերաբերում է եւ մեծահասակ բնակչությանը, եւ երեխաներին, ովքեր կարող են անցնել նեղ մասնագիտական խորհրդատվություն համապատասխան մասնագետների մոտ։ Հատուկ ուզում եմ նշել, որ կլինիկայում ողջ համակարգը էլեկտրոնային է, այսինքն, մենք հնարավորինս ստեղծում ենք այն միջավայրը թե բուժաշխատողների, թե բուժառուների համար, ինչը հեշտացնում է բուժսպասարկումը, ինչպես նաև արագացնում է այս գործընթացը։ Նախապես հերթագրման համակարգը եւս ներդրված է մեր կլինիկայում, հնարավորություն է տրվում այցելուներին նախապես ընդունարանի միջոցով գրանցվել եւ հարմարեցնել իրենց հարմար այցելության ժամը կլինիկայի հետ», – ասում է տնօրենը։
Կլինիկայում գործում է կենտրոնացած օդափոխության համակարգ, ինչը այցելուների ու բուժանձնակազմի համար հարմարավետ միջավայր է ստեղծում տարվա բոլոր եղանակներին։ Կլինիկան կարևորում է նաեւ վարակի հսկողությունը հաստատության ներսում. բոլոր խորհրդատվական սենյակներն ապահովված են օդի ախտահանման սարքերով, ինչը կարևոր է հատկապես հետկովիդային շրջանում։
Դավիդյանց պոլիկլինիկաները կոտրում է կարծրատիպը՝ ցույց տալով, որ պոլիկլինիկաներում նույնպես կարելի է ստանալ առաջնակարգ բուժօգնություն եւ սպասարկում։ Կլինիկայում աշխատում են փորձառու բժիշկներ, որոնք շարունակաբար բարձրացնում են իրենց որակավորումը՝ վերապատրաստվելով տեղական եւ միջազգային տարբեր գիտաժողովներում։





