Որոշ անձինք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառների հետ կապված, սակայն պետք է դատաբժշկական փորձաքննությունը եզրակացությունը տա և մենք հասկանանք մահվան պատճառը ինչն է եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղկից մահացած երեխայի դեպքին:

«Երեխայի մոտ ոչ թե կասկածվել է կարմրուկ, այլ ջրծաղիկ:

Փորձաքննություններն իրակաացվում են և այո, որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացվեն և մենք ունենանք արդյունք և նախարարաությունը երբեք չի շտապում չճշտված տեղեկատվություն ներկայացնել և նման տեղեկատվության հետ պետք է զգույշ լինել»,- ասաց Ավանեսյանը: