47-ամյա էմիլ Խզանյանը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն էր դիմել ծանր վիճակում․ ընդհանուր թուլությամբ, կրծքավանդի սուր ցավով։ Վերջին շրջանում ցավերը ոչ միայն աստիճաններ բարձրանալիս էին սրվում կամ երկար քայլելիս, այլ նույնիսկ հանգիստ ժամանակ։ «Դա անվանում ենք անկայուն ստենոկարդիա», – ասում է ինտերվենցիոն սրտաբան Խաչիկ Համբարձումյանը։ «Ինքը հո միանգամից չդառավ հինգ անոթը։ Պռոստը էս վերջում արդեն էն որ պիկն էր էլի, մազից կախված վիճակ էր։ Ես ինձնից էի զգում, որ լավ չեմ», – պատմում է Էմիլ Խզանյանը։ Մի քանի ամիս առաջ կատարված կորոնարոգրաֆիան ցույց էր տվել, որ փակված է երկու անոթ։ Քանի որ այդ ընթացքում պացիենտի վիճակն ավելի էր ծանրացել ու սրտաբանն անգամ անզեն աչքով նկատում էր, որ խնդիրը սուր է, կատարվեց նոր հետազոտություն։ «Պարզվեց, որ բարեւ Ձեզ, շատ բարդ իրավիճակ Է։ Չորս հատ անոթ էր փակ», – հիշում է պացիենտը։ Չորս անոթները նեղացած էին մոտ 95 տոկոս, իսկ առաջնային պատի զարկերակը փակված էր ամբողջությամբ։ «Տեսանք սրտի պսակաձեւ զարկերակների՝ սիրտը սնող զարկերակների տարածուն աթերոսկրելոտիկ ախտահարումներ՝ առավելագույն, մինչեւ 95 տոկոս նեղացում եւ առաջային պատի զարկերակն արդեն փակված», – ներկայացնում է բժիշկը։ Սովորաբար նման դեպքերում կատարվում է կամ սրտի բաց վիրահատություն, կամ խրոնիկ փակ անոթը բացելու ստենտավորում, որը տարբերվում է ստանդարտ ստենտավորումից եւ առանձնանում է միկրոկատետերների ու հատուկ ուղելարերի կիրառումով։ «Պացիենտն ընտրեց ստենտավորման ճանապարհը, հաշվի առնելով վախերը, հոգեբանական առանձնահատկությունները», – նշում է սրտաբանը։ Բժշկական կենտրոնը պացիենտին առաջարկել է դեղորայքային ծածկույթով հատուկ ստենտներ, որի պաշտոնական ներկրողը եւ կիրառողը Հայաստանում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնն է։ Դրա առավելությունն այն է, որ տարիների ընթացքում հիվանդության կրկնվելու հավանականությունը նվազում է մի քանի անգամ, իսկ էֆեկտը 3-4 անգամ ավելի տեւական է։ Ստենտավորման արդյունքում նեղացած չորս անոթների հոսքը դարձրել են լիարժեք, իսկ ամբողջությամբ փակված անոթը բացվել է՝ հատուկ ուղելարերի միջոցով։ Մասնագետը ներկայացնում է անոթների վիճակը մինչեւ ստենտավորումն ու դրանից հետո։ «Ակնհայտ երեւում է սրտամկանի ստորին պատը սնող զարկերակը, աջ կորոնար զարկերակը վերեւի հատվածում՝ անվանում ենք պրոքսիմալ սեգմենտ, մոտավորապես 85 տոկոս նեղացում։ Եվ ունենք նույն անոթի հեռակա հատվածը, անվանում ենք դիստալ սեգմենտ, մոտ 90 տոկոս նեղացում։Արդեն սկսում ենք հեռակա հատվածից։ Ուղելարն անցել ենք անոթի հեռակա մաս , որի վրա դնում ենք ստենտը։ Սա առաջին ստենտն է։ Ինչպես տեսնում եք ընդգրկում է ամբողջ նեղացված հատվածը։ Տեսնում ենք ստենտը լիարժեք բացվեց։ Կատարում ենք անգիոգրաֆիա եւ տեսանք, որ նեղացում այլեւս չկա։ Ստենտը լայնացրեց», – կորոնարոգրաֆիայի պատկերի վրա ցույց է տալիս բժիշկը։ Նույն պրոցեսը կատարվում է նաեւ նեղացած մյուս երեք անոթների համար։ «Սա ստնետն է չորրորդ, երկար ստենտը, որ ծածկում է ամբողջ դիսսակցված հատվածը։ Եվ կատարում ենք մի հատուկ քայլ, քանի որ հեռակա մասը դիամետրով ավելի փոքր է, քան մոտակա մասը։ Տեսեք լիարժեք արյունամատակարարումը ծայրից ծայր վերականգնված է», – ասում է նա։ Սրտաբանը նշում է՝ կարեւոր է ընտրել ստենտների ճիշտ չափերը, որովհետեւ երկար ստենտներն ավելի մեծացնում են վերանեղացման հավանականությունը, ստեղծում տրոմբի առաջացման հավանականություն։ Ավելի բարդ է խրոնիկ փակ անոթը բացելու վիրահատությունը։ «Էս դեպքում կատարում ենք երկու մուտքով։ Քանի որ անոթը բնական ընթացքով երկու կողմից փակ է՝ չի երեւում, մենք էդ մանր կոլատեռալով, ճշգրտող նյութով պետք է կոնտրաստ նյութով նկարենք անոթը, որպեսզի հակադարձ ճանապարհով տեսնենք, որ հատվածում է կանգնած մեր ուղելարը։ Ինչպես տեսնում ենք, եկավ հատվածի մեջ։ Ուղելարն է արդեն, մի փոքր առաջ եկավ անոթի մեջ։ Սա ցուցիչն է, որ մենք ճիշտ անոթի մեջ ենք։ Երբ հնարավոր է դուրս գալ անոթից, դա կատաստրոֆա է եւ բշկի, եւ պացիենտի համար։ Կատարեցինք բալոնային լայնացում, փակ հատվածում։ Տեսաք, արդեն լիարժեք անոթը լցվեց բնական ընթացքով եւ երեւաց, որ ներսից պատռվածք ունենք», – ասում է Խաչիկ Համբարձումյանը։ Վիրահատության հենց հաջորդ օրը պացիենտի վիճակն էականորեն բարելավվել է, գանգատներն անհետացել են, հեւոցը վերացել։ Փորձի համար աստիճաններով բարձրացել է երեք հարկ։ «Մոտեցավ ինձ ասաց, որ որեւէ գանգատ չունեմ, սեղմոց չկա, ցավ չկա։ Հեւոցն անհետացել է, կարծես մարդ եմ, որ տենց խնդիր չեմ էլ ունեցել։ Արդյունքը շատ խոսուն էր», – պատմում է բժիշկը։ «Էն ժամանակ տպավորություն էր, ոնց որ մեջքիդ երեք հոգի լինեն ու դու իրենց տենց հետդ քայլացնես, այ տենց ծանր ես գնում գալիս։ Հիմա ոնց որ էդ սաղ մեջքիցս իջել են, թեթեւ, շունչս բացվել ա։ Նորմալ ա, զգում եմ, որ նորմալ ա», – ասում է պացիենտը։ Նար այս վիճակի պատճառ էին դարձել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունն ու ծխախոտի չարաշահումը։ «Մոտ չորս տուփ ծխող պացիենտ էր», – նշում է բժիշկը։ Վիրահատությունից հետո, երբ էմիլ Խզանյանի շնչառությունը բացվել է, ցավերն էլ անցել, ամենանթույլ գանգատներն ունեցող մարդկանց խորհուրդ է տալիս այցելությունը բժշկին չուշացնել։ «Պիտի ժամանակին գնաս բժշկի, չթողնես էդքան մնա, ինձ թվում ա, ամենակարեւորը էդ ա էլի։ Ժամանակին գնաս հետազոտվես», – ասում է նա։
Նմանատիպ հոդվածներ

Գիտնականները գտել են որոշ պացիենտների հիպերտոնիայի հորմոնալ պատճառից երկար ժամանակով ազատելու միջոց

Երիկամի քաղցկեղ․ ճառագայթային թերապիան՝ որպես վիրահատական բուժման այլընտրանք

Երիկամի քաղցկեղ․ ճառագայթային թերապիան՝ որպես վիրահատական բուժման այլընտրանք

Կաննաբիսը կապված է ուղեղի կաթվածի բարձր ռիսկի հետ. անսպասելի օրինաչափություն է հայտնաբերվել

Օրենբուրգում վիրաբույժները կնոջից 27,5 կիլոգրամ քաշով ուռուցք են հեռացրել

Ի՞նչ են իրականում վիրահատում «դիաբետի վիրահատություն» անվան տակ․ պարզաբանում է Սևակ Շահբազյանը