«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում ստերեոտակսիկ եղանակով։ Նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյանի հետ վիրահատարանում էր Կաունասի համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը։
Թե ինչ վիրահատություն է կատարվում Պարկինսոնի հիվանդության բուժման համար, որ դեպքերում է այն ցուցված, և ինչ տպավորություններ է ստացել մեր երկրից, ու «Նաիրի» բժշկական կենտրոնից լիտվացի մասնագետը, դիտեք մեր տեսանյութում։





