Ճառագայթային թերապիան քաղցկեղի բուժման հիմնական եղանակներից մեկն է՝ վիրահատության և դեղորայքային թերապիայի հետ միասին: Ըստ վիճակագրության՝ այն ցուցված է չարորակ նորագոյացությունների 60-70%-ի դեպքում։ Հայտնի է, որ քաղցկեղն առաջանում է բջիջների անվերահսկելի տրոհման պատճառով, և ճառագայթային թերապիան ուղղված է հենց այդ գործընթացը դադարեցնելուն։
Թե ինչպես է իրականացվում հեռահար ճառագայթային թերապիան, և ինչպես է աշխատում Varian Halcyon գծային արագացուցիչը մեր ռեխորտաժում ներկայացնում են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոթերապևտ Ստանիսլավ Սմոլնիկովը և բժշկական ֆիզիկայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Ռուսեցկին։





