Կրծքագեղձի քաղցկեղի բուժման փուլերից մեկը ճառագայթային թերապիան է, որը որպես կանոն իրականացվում է վիրահատությունից ու դեղորայքային բուժումից հետո։

Ճառագայթային թերապիան սկսելուց առաջ, ինչպես պարզաբանում է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան Միքայել Առուստամյանը, կատարվում է ԿՏ–տոպոմետրիա, որի ժամանակ ստացված պատկերների վրա կատարվում է թիրախի՝ տվյալ պարագայում կրծքագեղձի, ինչպես նաև հարակից առողջ հյուսվածների՝ թոքերի, սրտի, ողնուղեղի և մնացած առողջ հյուսվածքների եզրագծում և բուժման պլանավորում։

Մանրամասները՝ տեսանյութում։