ISO 9001:2015 միջազգային հավաստագրեր են ստացել BEST LIFE հայ– ճապոնական բժշկական կենտրոնը և Դավթաշենի մասնաճյուղը: Սա կենտրոնի 5 տարվա աշխատանքի ամենաբարձր գնահատականն է։ Այն փաստում է, որ «Բեսթ Լայֆի» սարքավորումները համապատասխանում են միջազգային չափանիշներին, այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Հաշվի է առնվել նաև պացիենտների գոհունակությունը։  

Հավաստագիրը բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանին հանձնեց Հայաստանում միջազգային հավաստագրման մարմնի պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող «Բիզնես Դիալոգ» ընկերության աշխատակից Լիլիթ Կիրակոսյանը։

Մանրամասները տեսանյութում։