Մարտի 21-ին ՀՀ խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ պետական ​​բյուջեի միջոցների չարաշահման դեպքերը մատնանշող հայտարարության վրա։

«Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը Հայաստանի առողջապահության նախարարության վերահսկողության տակ գտնվող միակ կառույցն է, որը հանրային աղմուկի մակարդակի վերահսկման լաբորատորիա ունի։ Նման լաբորատորիա ունի նաև Ստանդարտացման ինստիտուտը, բայց եկեք խոսենք Կենտրոնի մասին։ Սկզբից անձանագրենք, որ չափազանց աղմկոտ ոչ միայն Երևանը, այլ ամբողջ հանրապետությունը։ Այս պահին ՀՀ տարբեր մարզերում կադրային կրճատումներ ու օպտիմալացումներ են իրականացվում։ Դուք բազմիցս խոսել եք դրա մասին։ Գործընթացը ձեր նախաձեռնությամբ է սկսվել»,-նշել է Պողոսյանը։

ՀԿ ներկայացուցիչն այնուհետ հետաքրքրվել է՝ հաշվի առնելով անձնակազմի կրճատումը, ինչպես են իշխանությունները մտադիր իրավիճակի մոնիտորինգ և վերահսկողություն ապահովել։

Իր դիրքորոշումն արդարացնելով՝ Ավանեսյանը հայտարարել է, որ շատ աշխատակիցներ տանը նստած պետբյուջեից աշխատավարձ են ստացել։

«Պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման մասին մտքերը մեզ ստիպեցին ուշադրություն դարձնել, թե որտեղ են գտնվում, օրինակ, այս կամ այն պետական ​​որոշ կազմակերպություններում աշխատող մեր աշխատակիցները։ Մեզ համար կարևոր էր իմանալ, թե որքան ժամանակ են նրանք աշխատում և ինչ արդյունքներ են ցույց տալիս։ Ուստի մեզ տարակուսեց այն փաստը, որ, օրինակ, Վարդենիսում կան աշխատողներ, բայց չկան առանձին բաժիններ, ռեսուրսներ, լաբորատորիաներ։ Հարց է առաջացել՝ ի՞նչ են անում այնտեղ, որ դրա դիմաց վարձատրվում են»,- նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ չի համարում աշխատավարձ վճարել այն անձանց, որոնք առանց բանուգործ անելու պարզապես նստած են տանը։

Նախարարի հայտարարությունն անհանգստացրել է ՀԿ ներկայացուցչին: Նա, մասնավորապես, դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուշի-ուշով հետևել ։

«Ցանկանում եմ արձանագրել, որ այսօր այս ամբիոնից ՀՀ առողջապահության նախարարը հանցագործության մասին հաղորդում է արել։ Նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ գործատուների անգործության պատճառով մարդիկ տարիներ շարունակ տանը նստած պետբյուջեից աշխատավարձ են ստանում»,- ընդգծել է Պողոսյանը։