Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը:

Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը:

54255.jpg (495 KB)

Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ռադիոթերապևտիկ մասնաշենքը հագեցվել է ամերիկյան հայտնի «Varian» ընկերության վերջին սերնդի Halcyon ճառագայթային բուժման արագացուցչային համալիրով, իսկ ևս երկու բազմաֆունկցիոնալ գերժամանակակից բժշկական արագացուցիչներ նախատեսվում է տեղադրել առաջիկա ամիսներին:

54264.jpg (448 KB)

Ըստ պատասխանատուների՝ ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքում կմատուցվեն որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Արդյունքում՝ պացիենտները կստանան ամբողջական, ճշգրիտ ու միջազգային չափանիշներին չզիջող բժշկական օգնություն և բուժում:

54252.jpg (338 KB)

Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել նաև հիմնական մասնաշենքի արդիականացման ուղղությամբ իրականացված շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքների, բուժհաստատության կողմից մատուցվող նոր ծառայությունների մասին:

54260.jpg (359 KB)
54256.jpg (405 KB)