Ապրիլի 1–ից ներդրվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական նոր մեխանիզմը։

Շաքարային դիաբետ կամ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները, սակայն,  ոչ բոլոր դեղատներից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ դեղորայքը. պաշտոնական տվյալներով ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում գործող շուրջ 2200 դեղատներից ծրագրին միացել է 350–ը։ 

Ծրագրին չմիացած դեղատների ներկայացուցիչները պնդում են. նախարարությա կողմից առաջարկվող փոխհատուցումը համարժեք չէ դեղորայքի իրական գնին։

Մանրամասները՝ տեսանյութում։