Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և «Էրեբունի» բժշկական կենտրոնի հերթական համագործակցության արդյունքում միավորվել են Հայաստանի, Կանադայի, Գերմանիայի և Իտալիայի նյարդաբանները: 2 օր շարունակ հայաստանյան մասնագետների հետ նաև հեռավար եղանակով նրանք խոսել են նյարդային համակարգի իմուն միջնորդված հիվանդությունների, մասնավորապես ցրված սկլերոզի մասին: Չնայած այս հիվանդությունը նյարդաբանական խնդիրների շարքում առավել հազվադեպ է հանդիպում, այնուամենայնիվ դասվում է ծանր հիվանդությունների շարքին, հիմնականում ախտորոշվում է երիտասարդների շրջանում և հաշմանդամություն է առաջացնում:
Մանրամասները՝ տեսանյութում։





