Google կորպորացիան արդեն մուտք է գործում վիրաբուշության ոլորտ։ Ամեն ինչ սկսվեց Google Glass ակնոցից, որը հնարավորություն է տալիս փորձագետներին  օգնության ձեռք մեկնել վիրահատարանում, նույնիսկ եթե նա տարածականորեն մեկ այլ երկրում է գտնվում:

Բիրմինհեմի Ալաբամայի համալսարանի բժիշկ Բրետ Պոնսեն պատրաստվում էր ուսահոդի վիրահատություն կատարել: Իր պաշտպանիչ դիմակի տակից նա կրում էր Google Glass պորտատիվ համակարգիչը:  Սարքի մեջ ներդրված տեսախցիկի շնորհիվ վիրաբույժը կապ էր պահպանում 150կմ հեռավորության վրա գտնվող Ատլանտայի մեկ այլ վիրաբույժի հետ։, Ֆանի Դանտուլուրին ոչ միայն հետեւում էր վիրահատությանը, այլ նաեւ վիրտուալ ձեռք մեկնեց:

Դանտուլուրիի վիրտուալ ձեռքի պրոեկցիան ուրվագծվեց վիրահատական սեղանին Պոնսեի տեսածի վրա: Համակցված պատկերը հայտնվեց Պոնսեի Google Glass-ի դիսպլեյի վրա, տեղեկացնում է CBS News-ը։

Մեկ տարի կարող է պահանջվել, որպեսզի համակցված տեխնոլոգիան դառնա համընդհանուր կիրառելի: Պոնսեն միակ բժիշկն է, ով կիրառում է այն բժշկության մեջ:

Պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավոր կլինի այս համագործակցությամբ վիրահատություն  իրականցնել, Պոնսեն պատասխանեց՝ «Անկասկած»:

VIPAAR վիդեոկոնֆերանսը ծրագրում է ընդլայնել պիլոտային ծրագիրը, եւ հաջորդ տարի մեծաթիվ վիրաբույժների ներգրավել։