«Նաիրի» բժշկական կենտրոնում մոտ երեք ամիս առաջ բացված Վերականգնողական կենտրոնում հասանելի են բուժական մերսման ու կինեզոթերապիայի նորագույն մեթոդները։ Իրականացվում են մկանների ամրապնդման ծրագրեր, երեխաների ու հղիաների համար նախատեսված հատուկ թերապիաներ, ինչի շնորհիվ վերականգնվում են շարժողական համակարգի հետ կապված խնդիրները։
Ծառայությունները մշակված են այնպես, որ ապահովեն թե բուժական, թե կանխարգելիչ արդյունք՝ նպաստելով առողջության ամրապնդմանը, կյանքի որակի բարձրացմանը, ֆիզիկական ակտիվության բարելավմանը։ Վերականգնողական մերսումը սովորականից տարբերվում է նրանով, որ թիրախային է և կատարվում է բժշկի ցուցումով։
Մանրամասները՝ տեսանյութում։





