59–ամյա Ռուզաննա Պետրոսյանին Ցիտո բժշկական կենտրոնում պատրաստում են ոչ սովորական վիրահատության։ Մոտ 20 տարի պացիենտը ունի վարիկոզ՝ անոթաների լայնացում, սակայն սա միակ խնդիրը չէ։

Նրա մոտ բարդացած վիճակ է՝ տարածուն, սնուցման խանգարումներով, սևացած մաշկի բավական մեծ հատված ոտքի վրա։ Կնոջ վիճակն էլ ավելի է ծանրացրել ոտքի կոտրվածքը։ Ցավերն ու այտուցներն այլևս անտանելի են։ Տարբեր բուժհաստատություններում հրաժարվել են վիրահատել։ Ի վերրջո նա դիմել է «Ցիտո» բժշկական կենտրոն,  բժիշկ Տիգրան Քամալյանին։ Վիրահատությունը կատարվել է նորագույն մեթոդով՝ կիրառվել է լազերային կոագուլյացիա։ Վիրահատությունը տևում է մոտ մեկ ժամ։ Նույնիսկ այսպիսի բարդացած դեպքերում մի քանի ժամ անց բուժառուն վերադառնում է տուն։

Մանրամասները՝ տեսանյութում։