«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք։

Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով: Գերմանական հայտնի Karl Storz ընկերության վերջին սերնդի RUBINA 3D էնդոսկոպիկ  համակարգեր` օնկոգինեկոլոգիայի համար։ Բարձր ճշգրտությամբ պատկերներ` բարդ վիրահատությունների` նուրբ հյուսվածքների և օրգանների համար։ Համակարգը օգնում է տարբերակել ուռուցքային հյուսվածքները առողջ հյուսվածքներից, հնարավորություն տալիս առավել ճշգրիտ նավիգացիա կատարել փոքր և դժվար հասանելի տարածքներում։

Համակարգի դիզայնի և օպտիմալության շնորհիվ կրճատվում են օնկոգինեկոլոգիական երկարատև վիրահատությունների տևողությունները, միաժամանակ նվազագույնի հասցնում տրավմաները: Համակարգը հնարավարություն է տալիս անխոչնդոտ վիրահատել նաև բարձր քաշ ունեցող կանանց:

Նորաստեղծ բաժանմունքը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնությունում երկարատև աշխատանքային փորձ ունեցող Նովոսիբիրսկի մարզի օնկոլոգիական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար,  աշխարհի առաջատար կլինիկաներում բազմաթիվ վերապատրաստումներ անցած, բժշկական գիտությունների թեկնածու, օնկոգինեկոլոգ` Վիրաբ Սիսակյանը: