Վիրահատական սեղանին պատերազմի ժամանակ վնասվածք ստացած զինվոր է: Թմբկաթաղանթի երկկողմանի թափածակումը մեկ անգամ արդեն վիրահատվել է այլ բժշկական կենտրոնում, սակայն խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև նոր բարդություններ են առաջացել՝ լսողական նյարդի հետ կապված: Հիմա նրան վիրահատում է այս ոլորտում հայտնի վիրաբույժներից մեկը՝ Հասան Դիաբը։ Ռուսաստանի Քիթ կոկորդ ականջաբանության ազգային հետազոտական կենտրոնի ականջի հիվանդությունների բաժնի վարիչի հերթական այցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Այս անգամ կնոջ և երկու ասիստների հետ է եկել: Նրան Հայաստանում մեծ թվով բուժառուներ են սպասում՝ բոլորն էլ բարդ վիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում։





