Ճառագայթային բուժման ժամանակ շատ կարևոր է շնչառության վերահսկումը: Պացիենտի շնչառության ընթացքում թիրախը տեղաշարժվում է իսկ ժամանակակից ուռուցքաբանության մեջ ճշգրտությունը բուժման կարևորագույն գործոններից մեկն է։
NEWS.am Medicine-ի ռեպորտաժում «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի Ռադիոթերապիայի բաժնի ղեկավար Սերգեյ Գոլուբն ու Բժշկական ֆիզիկայի բաժնի ղեկավար Սերգեյ Ռուսեցկին ներկայացնում են, թե ինչպես է կենտրոնում կատարվում շարժվող թիրախների ճառագայթումը՝ շունչը պահած վիճակում։





