Ավելի քան 50 տարի Մեծ Բրիտանիայում մահացած դոնորներից օրգանների փոխպատվաստում է արվում՝ փրկելով հազարավոր կյանքեր։ Հայաստանում նման վիրահատություններ դեռ չեն իրականացվում։
«Արաբկիր» բժշկական համալիրի հրավերով բրիտանացի մասնագետները եկել են՝ ներկայացնելու իրենց փորձը․ ինչպես է հաստատվում ուղեղային մահը և ինչպես է կազմակերպվում փոխպատվաստման գործընթացը։
«Պետք է 100%-ով վստահ լինենք ախտորոշման ճիշտ լինելու մեջ», — ասում է բրիտանացի անեսթեզիոլոգ Բենջամին Այվորին։
Հայ մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է վերապատրաստում և օրենքների համապատասխանեցում միջազգային չափանիշներին։
Այս այցի նպատակն է ձևավորել մասնագիտական խումբ, որը հետագայում վերապատրաստում կանցնի Բրիտանիայում ու Հայաստան վերադարձած՝ կպատրաստի մյուս բժիշկներին։





