Նոյեմբերի 8-ը Ռադիոլոգիայի միջազգային օրն է։ Այն ոչ միայն մասնագիտական տոն է, այլև հիշեցում, որ յուրաքանչյուր ճշգրիտ ախտորոշման հիմքում ռադիոլոգի գրագետ աշխատանքն է: Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց ռադիոլոգիայի, այն հնարավորություն է տալիս տեսնել անտեսանելին,- ասում է Նաիրի ԲԿ ախտորոշիչ ծառայության ղեկավար, Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Ղալումյանը:
Ռադիոլոգների օրը հնարավորություն է տալիս ընդգծելու բժշկության այս արագ զարգացող ճյուղի նշանակությունը և գնահատելու մասնագետների դերակատարությունը՝ ժամանակակից առողջապահության մեջ, ասում է Կոստան Ղալումյանը։ Նա իր շնորհավորական խոսքն է ուղղում բոլոր գործընկերներին։
Մանրամասները՝ տեսանյութում։





