Թոքի քաղցկեղը ամբողջ աշխարհում շարունակում է մնալ տղամարդկանց մոտ ամենատարածված քաղցկեղային հիվանդությունը։ Հայաստանում ևս այն առաջին տեղում է՝ տարեկան գրանցվում է 900-1000 նոր դեպք։ Բժշկագիտության վերջին ձեռքբերումների շնորհիվ քաղցկեղի բուժումը մեծ առաջընթաց է գրանցել, և դա վերաբերում է նաև թոքի քաղցկեղին․ ի հայտ են եկել նոր թիրախային դեղամիջոցներ, վիրաբուժական մեթոդներ, զարգացել է ռադիովիրաբուժությունը։

"Էրեբունի" ԲԿ մասնագետները շեշտում են․ թոքի քաղցկեղի բուժումը զգալիորեն արդյունավետ է, եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում։ Այդ դեպքում նաև պացիենտների կյանքի որակն ու 5-ամյա ապրելիության ցուցանիշներն են ավելի բարձր։ Քանի որ սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, նրանք կոչ են անում ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ ծխողներին, վտանգավոր արդյունաբերությունում աշխատողներին, ծանրաբեռնված ընտանեկան անամնեզ ունեցողներին պարբերաբար անցնել ցածր դոզավորված համակարգչային շերտագրում։

Մանրամասները՝ տեսանյութում։