Սկզբում հետաքրքիր գաղափար, հետո նախագիծ, որը 5 տարվա ընթացքում դարձել է ակտիվ օգտագործվող բժշկական հարթակ։ Դրա միջոցով հայաստանցիները հնարավորություն ունեն բժշկական խորհրդատվություն, երկրորդ կարծիք, ստանալ գերմանացի և շվեյցարացի բժիշկներից, նաև բուժում՝ առանց այդ երկրներ այցելելու։ Ցանկության դեպքում նաև կազմակերպվում է բուժում Գերմանիայի և Շվեյցարիայի լավագույն համալսարանական կլինիկաներում։
Արմեն Կիրակոսյանը Գեղեցկության ֆորում Սուրբ Ծննդյան ցուցահանդեսում ներկայացնում է GerMed կայքն ու բջջային հավելվածը։
Հարթակը վճարովի է, բայց գումարը, որը կվճարեք Գերմեդին անհամեմատելի է այն ծախսերի հետ, որը կանեք այդ բժիշկներին իրենց երկրներում այցելելիս, ասում է հաթակի հիմնադիր տնօրեն Արմեն Կիրակոսյանը։ Ընդ որում, սա հարթակ է ոչ միայն հայաստանցի բուժառուների համար, դրանից կարող են օգտվել տարբեր երկրների բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։





