Ձմեռ Պապն ու Ձյունանուշը եկել են «Շե նգավիթ» բժշկական կենտրոն շնորհավորելու այստեղ իրենց լսողությունը վերագտած փոքրիկների Նոր տարին։

2022 թվականից մինչեւ օրս այս կենտրոնի շնորհիվ ձայների աշխարհը բացահայտելու հնարավորություն է ստացել 30 պացիենտ։ Նրանցից չորսն այսօր առաջին անգամ լսեցին իրենց մտերիմների ու շրջապատի ձայները:

Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունները Շենգավիթ ԲԿ-ում կատարում է հայտնի օտովիրաբույժ Հասան Դիաբը, որը տարին մի քանի անգամ Հայաստան է այցելում։ Վիրահատությունից մի ամիս անց գործի են անցնում աուդիոլոգները։

Մանրամասները՝ տեսանյութում։