«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում միջին տարիքի տղամարդուն հետազոտում են էնդոսկոպիկ եղանակով։ Տղամարդը գանգատվում է աղիների հետ կապված խնդիրներից՝ փորկապություն, վքնաշություն։ Բժիշկը սակայն որոշել է միանգամից կատարել և՛ կոլոնոսկոպիա, և՛ գաստրոսկոպիա, կասկածելով, որ խնդիրը կարող է ստամոքսում լինել։ Եվ նա չի սխալվել։
«Մենք իրան իրականացրեցինք էզոֆագոգաստրոդոդենոսկոպիան և կոլոնոսկոպիան միանգամից ներերակային անզգայացման տակ, և արդյունքում իրականում պարզվեց, որ իր մոտ ավելի լուրջ խնդիրներ կա ստամոքսում, քան աղիքներում, և հայտնաբերվեց ստամոքսում ավելի քան հինգ հատ խոց։ Այսինքն այս հետազոտությունը իրականում մեզ թույլ տվեց հիվանդի մոտ հայտնաբերել խնդիրը, հիմնական պատճառը», - ասում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արամ Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։





