2026 թվականի հունվարի մեկից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Աշխատողներն ապահովագրավճարներն արդեն փոխանցել են դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Սակայն բուժհաստատություններում դեռ խառնաշփոթ է։ 65-ամյա Օվսաննա Մատինյանը դեղերի համար է եկել Երևանի թիվ 17 պոլիկլինիկա, սակայն թերապևտն իրեն ասել է, որ նախարարի հրաման առայժմ չունեն։ Պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը հակառակն է պնդում՝ հրամանաը կա, ուղղակի տեղեկատվության ծավալը մեծ է, ամբողջին դեռ չեն հասցրել ծանոթանալ։

Մանրամասները՝ ռեպորտաժում։