Հետանցքի քաղցկեղը հազվագյուտ, բայց վտանգավոր հիվանդություն է։ Այն կազմում է ստամոքս-աղիքային համակարգի բոլոր ուռուցքների ընդամենը 2-5%-ը, ընդ որում,  ժամանակին բուժման դեպքում ապաքինման հավանականությունը բավական մեծ է։

Հետանցքի քաղցկեղի բուժման հիմնական մարտավարությունը քիմիաճառագայթային թերապիան է: Այդ թերապիայի արդյունավետությունը ապացուցող բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել։ Հինգ տարվա ապրելիության ցուցանիշը հասնում է 70-90%-ի։

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում ուռուցքները ճառագայթել առավելագույն ճշգրտությամբ և օրգանիզմի համար խնայող եղանակով։

Մանրամասները՝ տեսանյութում։