«Արֆարմացիան» մյուս դեղագործական ընկերությունների հետ հավասար մասնակցում է առողջապահության նախարարության պետական գնումների մրցույթային գործընթացներին։ Մենք որև դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների ուղիղ գնում երբևէ չենք իրականացնում։ Այս մասին այսօր, փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով այն հարցին, որ «Արֆարմացիան», որը դեղեր է մատակարարում պետական կարիքների համար, պատկանում է իր մայրիկին, և չկա այստեղ արդյո՞ք շահերի բախում։
««Արֆարմացիա» ընկերությունը 1993 թվականից մասնակցել է պետական մրցույթներին, և երբ որ ես նշանակվեցի փոխնախարար, այնուհետև նախարար, մեր հարգելի գործընկերները մանրամասն ուսումնասիրեցին, արդյոք գնումների մասնակցության արդյունքում աճել է մասնաբաժինը այս ընկերության, կամ որևէ այլ ձևով փոփոխվել է նրա պետական գնումների շրջանակներում։ Եվ այս անկախ փորձաքննական աշխատանքները, ըստ էության, փաստեցին, որ ոչ։ Որևէ շահերի բախում չկա ու չի կարող լինել։ Ես թափանցիկ կերպով, հենց սկզբից, իմ նշանակումից այս մասին հայտարարել եմ և ներկայացրել եմ», - ասաց նախարարը։





