«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը փետրվարի 21–ին Հայաստանի ազգային պետկերասրահում հանրությանը ներկայացեց «Բուժում է Վարդանանցը» կլինիկական գործելակարգերի եռահատոր ժողովածուն: Այն ներառում է 371 կլինիկական գործելակարգ՝ 25 մասնագիտացումներով՝ ներառյալ թերապևտիկ և վիրաբուժական ուղղություններ։ Գործելակարգերը մշակված են միջազգային առաջատար ուղեցույցների հիման վրա՝ բարձր ապացուցողականությամբ և կիրառելիությամբ՝ հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգին։ 

Նյութերի մշակումը, թարգմանությունն ու արդիականացումն իրականացվել են «Վարդանանց» ՆԲԿ-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնի կողմից։ Խմբագրական խորհուրդը գլխավորել է ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը։ 

Ժողովածուն նախապես ներկայացվել է քննարկման և մասնագիտական գնահատման ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի գիտական խորհրդին, որ անդամների առաջարկներն ու դիտարկումները ներառվել են վերջնական խմբագրության մեջ։

2022 թվականի թվականին ներկայացված առաջին ժողովածուից հետո՝ 4 տարվա ընթացքում, կուտակվել է գործելակարգային մոտեցումների կիրառման, բժշկական օգնության որակի վերահսկման և պացիենտակենտրոն մոդելների զարգացման նշանակալի փորձ։

2026 թվականի շնորհանդեսի առանցքային շեշտը պացիենտի վրա է՝ որպես բժշկական գիտության և պրակտիկայի հիմնական շահառու։ 

Գործելակարգերը թվայնացված են և ինտեգրված կլինիկական տեղեկատվական համակարգերին։ Մեկնարկվել է նաև դրանց վերափոխումը Moodle-ի թվային ուսուցման հարթակի համար։ 2027 թվականին «Վարդանանց»-ի Մասնագիտական գերազանցության կենտրոնը նախատեսում է իր կրթական ծրագրերն առաջարկելու համար Հայաստանի և արտերկրի մասնագիտական համայնքներին։