Ռումինիայից 66-ամյա Անժելիկան օրերս է վիրահատվել Նաիրի բժշկական կենտրոնում, Հայաստան ուղևորությունը կազմակերպել է դուստրը՝ Ալինան, ով բժշկական տուրիզմի նպատակով դիտարկել է մի քանի երկիր և ի վերջո ընտրել է Հայաստանն ու Նաիրի բժշկական կենտրոնը:
Տիկին Անժելիկայի մոտ ախտորոշվել էր կոնքի օրգանների արտանկում։ Ռումինիայում մի քանի տարի առաջ նրան վիրահատել էին դասական, ներհեշտոցային եղանակով, բայց որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվել էր։ Նաիրի բուժկենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանն առաջարկել է այլ վիրաբուժական մոտեցում, որը նվազագույնի է հասցնում արգանդի կրկնակի արտանկման ռիսկը։
Մանրամասները տեսանյութում։





