Երբ մարդու սիրտը կանգ է առնում, կյանքը հաշված րոպեներից է կախված։ Երբ ինչ-որ մեկը խեղդվում է, մեկ ճիշտ ու ժամանակին կատարված շարժումը կարող է փրկել նրան։
Առաջին օգնությունը գիտելիք է պահանջում, բայց այդ գիտելիքը պետք է հասանելի լինի բոլորին։ Հենց այս նպատակով էլ «Էրեբունի բժշկական ակադեմիան» ամեն տարի առաջին բուժօգնության գործնական դաս է կազմակերպում դպրոցականների, ուսանողների, ուսուցիչների ու բոլոր ցանկացողների համար՝ հիշեցնելով, որ կյանք փրկելու հմտությունը միայն բժիշկներինը չէ, ոչ էլ հերոսություն է պահանջում, երբեմն պարզապես պետք է իմանալ՝ ինչ անել առաջին վճռորոշ րոպեներին։





