Բյուրեղավանում աղիքային վարակի հերթական բռնկումը շարունակվում է, բուժօգնության է դիմել 60 մարդ, 15-ը հոսպիտալացվաել են Աբովյանի բժշկական կենտրոնում։ Բնակիչներն ապահովության համար ջուրը գնում են խանութից։ Նրանք վստահ են, որ վարակը տարածվել է հենց ջրից։ «Վեոլիա Ջուր» ընկերությունում շարունակում են պնդել, որ ջրի որակի հետ որևէ խնդիր չկա, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրել է շեղումներ։
Մանրամասները՝ ռեպորտաժում։





