Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենագեր մարդը՝ Քիթ Մարթինը, որի անունը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: 44-ամյա Մարթինը 444 կգ քաշ ուներ: Մահվան պատճառը թոքերի բորբոքումն է եղել:
Մարթինն իր մահից 8 ամիս առաջ ստամոքսի չափերի փոքրացման վիրահատության էր երթարկվել (հեռացվել էր ստամոքսի 3/4 մասը):
Մարթինն սկսել է գիրանալ դեռահաս տարիքից՝ մոր մահից հետո: տղամարդու խոսքով՝ այդ ողբերգությունը ցնցել է նրան, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ը:
Մարթինը ոչ միայն ի վիճակի չէր աշխատել, այլեւ ինքնուրույն տեղաշարժվել: Աշխարհի ամենագեր մարդն անգամ հագուստ չուներ, քանի որ այդ չափի հագուստ չի արտադրվում: Նա ամուսնացած չէր:
Կիթ Մարթինին խնամելու համար անհրաժեշտ էր 18 հոգուց կազմված բժշկական անձնակազմ (բժիշկներ, բուժեղբայրներ ու հիվանդապահներ): Մարթինին խնամելը եւ սնելը հարկատուների վրա տարեկան մոտ 50 հազար ֆունտ էր նստում (մոտ 64 հազար դոլար):
Վիրաբույժ Քեսավա Մանուրը, որը վիրահատել էր Մարտինին, վստահություն է հայտնել, որ ռեկորդակիր տղամարդուն կործանել է ֆաստֆուդի եւ կիսաֆաբրիկատների ահռելի չափերով օգտագործումը:





