Բալետի նախկին պրոֆեսիոնալ պարող Ստիվեն Ուիլյամսը ասում է, որ իր կյանքում դեռ չի եղել այնպիսի պիրուետ, որը նա չկարողանա հաղթահարել: «Չեմ կարծում, որ ես երբեւիցե գլխապտույտ եմ զգացել», - պատմում է Լոնդոնի բալետի Գլխավոր դպրոցի դասախոս Ուիլյամսը: «Ուղղակի պետք է շատ մարզվել, կրկնել անընդհատ»: Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները հաստատել են, որ բալետ պարողների ուղեղի կառուցվածքը մի փոքր այլ է, ինչը թույլ է տալիս նրանց ճնշել գլխապտույտի զգացուղությունը: Նրանք կարծում են, որ բալետ պարողների օրինակով կատարված հետազոտությունները հետագայում կօգնեն քրոնիկ գլխապտույտով տառապող մարդկանց:
Հետազոտությունը հրատարակվել էր Cerebral Cortex ամսագրում: Գիտնականները աշխատել են մի խումբ բալետի պարուհիների հետ, ում մութ սենյակում նստեցնում էին պտտվող աթոռին: Հետազոտությանը, որպես ստուգիչ խումբ, մասնակցել են նաեւ նույն տարիքի կին թիավարներ , ում նստեցնում էին նույն աթոռի վրա: Այնուհետեւ հետազոտողները չափում էին երկու խմբի ներկայացուցիչների ուղեղի ատիվության չափանիշները, հաղորդում է CBS News-ը:
Նրանք նկատեցին, որ բալետի պարուհիները ավելի շուտ վերականգնվեցին քան կին թիավարները: ՄՌՏ հետազոտոթյունը ցույց տվեց, որ գլխապտույտի զգացողության համար պատասխանատու գլխուղեղի շրջանները բալետի պարուհիների մոտ ավելի փոքր է, քան կին թիավարների:
«Բալետ պարողների գլխուղեղը հարմարվում է տարիների ընթացքում՝ դրա դեմ պայքարելու համար»,- հայտարարեց հետազոտության ղեկավար Բարրի Սիմունգալը: Նա հայտնեց, որ եթե գիտնականներին հաջողվի կենտրոնացնել ուշադրությունը ուղեղի այդ շրջանի վրա եւ ղեկավարել այն, նրանք կկարողանան հասկանալ , ինչպես բուժել քրոնիկ գլխապտույտով տառապող հիվանդներին:
Բալետի կենտրոնական դպրոցում Ստեֆան Ուիլյամսը սովորեցնում է առաջին կուրսեցիներին կենտրոնացնել հայացքը մեկ կետի վրա՝ ավելի կայուն մնալու համար:Մինչդեռ հետազոտողնեը կարծում են, որ միայն այդ երեւույթը չի կարող բավարար լինել՝ պտտվելուց հետո կայուն կանգնելու համար:





