Կոլումբիացի Խուանիտա Վալենտինա Էրնանդեսը (Juanita Valentina Hernandez) Լիբանո քաղաքից տասն ամսեկան հասակում գրեթե 20 կգ քաշ ունի, որը համապատասխանում է հինգ տարեկան երեխայի քաշին:

Ծնվելիս աղջիկը մոտ 2,7 կգ էր կշռում, սակայն մի քանի շաբաթ անց նա սկսել է կտրուկ գիրանալ: Նրա մայրը լրագրողներին պատմել է, որ ինքն ի վիճակի չէ հոգալ դստեր բուժման ծախսերը, քանի որ ոչ մի տեղ չի աշխատում:

Աղջկա ծնողներին օգնող տեղական բարեգործական հիմնադրամի ղեկավար Թեմ Ֆրայը (Tam Fry) պատմել է, որ ճարպակալման պատճառը կարող է ժառանգական հիվանդություններից մեկը լինել, սակայն, ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, բժիշկները դեռ չեն կարողանում աղջկան ճիշտ ախտորոշում տալ:

Անցած ամիս Խուանիտային բուժման համար ուղարկել են երկրի մայրաքաղ Բոգոտայում գտնվող կլինիկա: Եթե մոտ ժամանակներում աղջկա ավելորդ քաշի պատճառը չհայտնաբերվի, նրա մոտ կարող են սրտի հիվանդություններ եւ շաքարախտ զարգանալ: