Արգանադափողերի լապարասկոպիկ կապումը հղիությունը կանխարգելել ցանկացող կանանց համար պլանային վիրահատություն է:
Սկզբում վիրաբույժը շատ փոքր կտրվածք է անում պորտի շրջանում, իսկ մյուսը՝ ցայլոսկրից քիչ վեր:
Վերին կտրվածքի միջոցով ածխաթթու գազ են ներմուծում որովայնի խոռոչ այն լայնացնելու համար, ինչը թույլ է տալիս վիրաբույժին հստակ տեսնել ներքին օրգանները:
Հետո, լապարոսկոպ կոչվող լուսավորվող սարքը տեղադրում են կտրվածքներից մեկի մեջ, հաղորդում է Fox New-ը:
Լապարոսկոպը արտացոլում է որովայնի խոռոչի ներքին օրգանների պատկերը էկրանի վրա:
Արգանդափողերը կապվում են վիրաբուժական գործիքների միջոցով:
Այն բանից հետո, երբ ածխաթթու գազը հեռացվում է որովայնից, կտրվածքները կարվում են:
Կանանց մեծամասնության համար հետվիրահատական վերականգնումը մեկ շաբաթից կարճ է տեւում:





