Շատ երեխաներ ամաչում են երգել մարդկանց կամ տեսախցիկի առաջ, սակայն 12-ամյա Մեդիսոն Տելվինը ցանկանում է, որ իրենց լսեն: Աղջիկը Դաունի համախտանիշով է ծնվել, ուստի վերջինիս համար երգելը, ինչպես նաեւ խոսելը շատ ավելի դժվար է, քան մյուս երեխաների համար, բայց դա նրան չի կանգնեցնում:

Down Syndrome Education International հետազոտության համաձայն՝ Դաունի համախտանիշով երեխաների ձայները տարբերվում են սովորականներից. դրանք ավելի ցածր են, ուստի այդ համախտանիշով մարդկանց ձայնալարերն ակտիվացնելու եւ ինչ-որ ձայն արտաբերելու համար կրկնակի ջանք է հարկավոր: 

Ի հեճուկս բոլոր բարդությունների, Մեդիսոնն աշխատում է իր ձայնի վրա, որպեսզի կարողանա խոսել եւ երգել: Վերջերս նա իր կատարմամբ Ջոն Լեջենդի «All of Me» երգն է ձայնագրել, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «ոգեշնչի ուրիշներին»: