Մենք լսում ենք եւ խոսում երկու կիսագնդերի ակտիվության շնորհիվ, այլ ոչ թե մեկի, ինչպես կարծում էին նախկինում:  Գիտնականները ենթադրում են , որ իրենք ուղեղի մասին լուրջ բացահայտում են արել, եւ որ իրենց եզրակացությունները կարող են  փոփոխել  գլխուղեղի վնասման հետեւանքով առաջացած խոսքի խանգարումների բուժման մեթոդները:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, մասնակցել են էպիլեպսիայով տառապող 16  հիվանդ՝ բուժման ընթացքում չափել են նրանց ուղեղի ակտիվությունը:

Մենք խնդրել ենք հիվանդներին լսել եւ արտասանել տարբել  բառեր եւ նախադասություններ, իսկ հետո չափել ենք ուղեղի ակտիվությունը, եւ եզրակացության հանգել, որ երկու կիսագնդերն ել հավասարապես ակտիվ են եղել»,- CBS News’ Vinita Nair-ին ասել է Նյու Յորքի  Նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր եւ հետազոտության առաջատար  հեղինակ, բժիշկ Բիջին Պեսարան: «Բացարձակապես նշանակություն չուներ, թե  որ կիսագունդն էինք մենք ուսումնասիրում, նրանք հավասարապես  ակտիվ էին»,- ասել է նա: