Առաջին հայացիքից կարող է թվալ,որ երակների վարիկոզ լայնացումը զուտ կոսմետիկ խնդիր է, բայց դա այդպես չէ: Գոյություն ունի խնդրի բուժման մի քանի մեթոդ՝ սկսած ջերմությամբ բուժման քիչ ինվազիվ եղանակից մինչեւ ավանդական վիրակապումը: Հարցրեք ձեր բժշկին, որն է ձեզ համար ավելի լավ բուժում, խորհուրդ է տալիս Քլիվլենդի կլինիկան:
Ձեր երակները փականներ ունեն, որոնք պահում են արյունը եւ կանխարգելում են արյան մակարդուկների կուտակումը մի տեղում: Երբ այդ փականները վնասվում են, արյունը կուտակվում է մի տեղում եւ մեծանում է անոթի պատի վրա գործադրված ճնշումը, ինչի հետեւանքով անոթները ծռմռվում են, այտուցվում , եւ դուք ծանրություն ու ցավ եք զգում ոտքերում:
Ի հավելումն գենտեիկ նախատրամադրվածությանը, ավելորդ քաշը կամ երկար ժամերի ընթացքում ոտքի վրա կանգած լինելը մեծացնում են երակների վարիկոզ լայնացման զարգացման ռիսկը:Երակների վարիկոզ լայնացումը կարող է նաեւ հղիության կողմնակի ազդեցությունը լինել:
Երակների վարիկոզ լայնացման հետեւանքով արյան վատ շրջանառությունը կարող է խորանիստ երակներում մակարդուկների գոյացման պատճառ դառնալ: Եթե այս մակարդուկները պոկվեն, նրանք կարող են շրջանառել արյան հունում, ընկնել թոքեր եւ լուրջ խնդիրներ առաջացնել (օրինակ՝ թոքային էմբոլիա):
Եթե երակների արտահայտված վարիկոզ լայնացումը խոչընդոտում է ոտքերում արյան շրջանառությանը, դուք կարող եք հեղուկի կուտակման հետեւանքով այտուց կամ ուռուցք ձեռք բերել: Կոմպրեսիոն զուգագուլապաների կամ գուլպաների կրումը հնարավորություն է տալիս խուսափելու անհարմարավետության զգացողությունից եւ կանխելու երակների վարիկոզ լայնացման ախտանիշները:





