Բժիշկները երկու տարեկան երեխային բացառիկ պլաստիկ վիրահատության են պատրաստում: Աղջիկը լույս աշխարհ էր եկել առանց քթի:

Իռլանդուհի Տեսա Էվանսը երկրագնիդ՝ այս հիվանդությամբ՝ առինիայով, տառապող 47-րդ բնակիչն է: Աղջիկը քթանցք եւ հոտառություն չունի: Սակայն նա կարող է մրսել, հազալ եւ փռշտալ: Այժմ Տեսային պատրաստվում են ունիկալ պլաստիկ վիրահատության, որի ընթացքում նրան հատուկ պրոտեզ կտեղադրեն:

Այս վիրահատությունը նրա կյանքի վերջին վիրահատություն չէ, քանի որ մեծանալուն զուգահեռ աղջիկը նոր պրոտեզի կարիք կունենա: Վերջին վիրահատությունը կանեն այն ժամանակ, երբ աղջիկը դեռահաս լինի:

Վիրահատությունը կիրականացվի Great Ormond Street Hospital-ում: Պլաստիկ վիրաբույժները 3D-տպիչ կօգտագործեն երեխայի գանգի մոդելի պատրաստման համար: