Բրազիլացի Էնթոնի Դիասը կիթառի վրա կատարեց Beatles-ի հանրահայտ Yesterday երգը այն ընթացքում, երբ նրա ուղեղի վրա ուռուցքի հեռացման բարդ վիրահատություն էին իրականացնում:
Վերջերս վիրաբույժները այսպիսի վիրահատություններն անցկացնում են տեղային ցավազրկման միջոցով, ինչի արդյունքում վիրահատության ընթացքում մարդը գտնվում է գիտակցության մեջ եւ նույնիսկ խոսում: Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի պատահաբար չվնասվեն խոսելու կամ հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածները: Որպես կանոն, այսպիսի վիրահատությունների ընթացքում հաշվում են մեկից մինչեւ հարյուրը, իրենց կյանքից ինչ-որ պատմություններ պատմում կամ պատասխանում հարցերին, որպեսզի վիրաբույժը կարողանա համոզվել, որ պացիենտի ուղեղը վնասված չէ:
Սակայն Էնթոնին կիթառ խնդրեց, քանի որ շատ է սիրում այս գործիքը: Իր փոքրիկ համերգը նա սկսեց որդու համար գրված Էմանուել երգով, որը գրել էր նորածին իր որդու համար, իսկ այնուհետեւ անցավ Beatles-ի դասական հիթերին: Իր համերգի երկրորդ մասի ընթացքում Էնթոնին նաեւ բրազիլական ժողովրդական մի շարք երգեր կատարեց:
Տղամարդու մոտ ուռուցք էին ախտորոշել նրա որդու՝ լույս աշխարհ գալուց 15 օր հետո, իսկ անցած շաբաթ նա դարձավ այն եզակի պացիենտներից, որոնք նվագում էին երաժշտական գործիքների վրա բաց ուղեղի վրա իրականացվող ծանրագույն վիրահատությունների ընթացքում:
Անցած տարի հայտնի ամերիկացի ջութակահար Ռոջեր Ֆրիշը ջութակի համերգով էր հանդես գալիս մինչ նրա ուղեղում թրեմորների վերահսկման համար նախատեսված իմպլանտ էին տեղադրում:





