Զգուշացում. Տեսանյութը ոմանց կարող է սարսափելի եւ տհաճ թվալ
Շատ հաճախ չենք նկատում, թե մեր կյանքում ինչ դեր է խաղում բութ մատը եւ ինչ շատ գործառույթներ ունի։ Նույնիսկ սեղանից որեւէ առարկա վերցնելու համար պիտի բութ մատն օգտագործենք։
Վիրաբույժ Դոնալդ Սամութը BBC Series "Dissected" ծրագրի շրջանակում ցույց է տալիս, թե բութ մատն ինչպես է աշխատում։ Դրա համար նա կտրվածք է անում մատի վրա եւ ցույց է տալիս մատի կառուցվածքը եւ թե ինչպես են տեղադրված մկանները, ճարպերը, զարկերակները, նյարդերը եւ ջլերը, որոնք անհրաժեշտ են ձեռքի շարժումների վերահսկման համար։
Ձեռքի մկաններից 9-ը վերահսկում են բութ մատը եւ ապահովում նրա շարժումների ճշգրտությունը։ Բութ մատի վերաբերյալ այլ մանրամասներ կարելի է տեսնել տեսանյութում։





