Տրանսգենդեր զույգը որոշել է ամուսնանալ ու սեփական երեխան ունենալ: Կանադական Օնտարիոյից 25-ամյա Ռայան Սաիդը, նախկինում՝ Սառա, եւ Քալիֆորնիայից 18-ամյա Ժասմին Մերինոն, ում նախկին՝ արական անունը չի հաղորդվում, ծանոթացել են Instagram-ի միջոցով եւ առաջին իսկ ժամադրությունից հետո սեր խոստովանել:
Ըստ The Independent-ի, զույգը պատրաստվում է երեխա ունենալ՝ օգտագործելով Սաիդի ձվաբջիջն ու Մերինոյի սերմնահեղուկը:
YouTube-ում հրապարակված տեսանյութում Սաիդը պատմել է, որ իմանալով տղամարդ դառնալու ցանկության մասին՝ ընտանիքն իրեն հոգեբուժարան է ուղարկել: Որոշ ժամանակ անց, սակայն, հարազատները համակերպվել են կանադուհու որոշմանը:
Աղջիկն արդեն չորս տարի է՝ հորմոնային թերապիա է անցնում: Իսկ Մերինոն կենսաբանորեն ակտիվ նյութեր է ընդունում երկու տարի: Երեխայի ծննդից հետո նրանք որոշել են սեռի շտկման բժշկական միջամտություն կատարել:






