Նյու Յորքից մի կին շնորհիվ նոր մեթոդիկայի կարողացել է պլատինից զարդ փոխպատվաստել աչքի մեջ Նյու Յորքի Park Avenue Laser Vision կենտրոնում: Բժիշկ Էմիլ Չիննը (Emil Chynn) ասաց, որ այս միջամտությունը հարաբերականորեն անվնաս է, հաղորդում է Fox News-ը։
«Սա պլատինի շատ բարակ թիթեղ է, որը նախատեսված է ոչ թէ անմիջապես աչքի այլ, նրա վերին հատվածում փոխպատվաաստվելու համար, անյնպես որ կուրանալու վտանգ չկա», - ասաց Չիննը: Կարող է լինել տեղային փոքրիկ արյունազեղում, որը մի քանի օրից կամ շաբաթից կանցնի: «Վարակի վտանգ կա, բայց մենք նրան հակաբիոտիկներ ենք տալիս»:
Ակնաբույժների Ամերիկյան Ասոցացիան նախազգուշացնում է այս միջամտության վտանգավորության մասին։





