Երկվորյակներ Քրիսթիանն ու Քրիսթինան ժամկետից 11 շաբաթ շուտ են ծնվել, ու յուրաքանչյուրը մոտավորապես կես կիլոգրամ է կշռում: Բայց դա նրանց չի խանգարում յուրահատուկ կապ ու սեր զգալ իրար նկատմամբ:

Նրանց մայրը՝ Անթեա Ջեքսոն–Ռաշֆորդը համացանցում տեղադրել է մի տեսագրություն, որտեղ թերհաս երկվորյակները հոր գրկում են՝ իրար ձեռք բռնած: Գլխարկներ հագած երկվորյակների բոլոր շարժումները զգույշ են ու նուրբ:

«Նա իրոք բռնել է քրոջ ձեռքը, - կարելի է լսել տեսագրությունում մոր ձայնը: - Ինչպե՞ս է դա հնարավոր: Պարզապես անհավանական է»:

Այս հուզիչ տեսագրությունն արդեն 10 մլն մարդ է դիտել ամբողջ աշխարհում: Տեսագրությունը տեղադրել են «Յութուբում» ու մի շարք այլ կայքերում, ու այն ամենուրեք մեծ հաջողություն է վայելում: