Польские онкогинекологи Петр Домарацки и Петр Бернард из Военного клинического госпиталя в Быдгоще посетили Армению для того, чтобы перенять опыт, накопленный в Онкогинекологической службе медцентра «Наири». Польских врачей интересовала техника проведения ряда онкогинекологических операций, которую практикует глава службы Артем Степанян.

В беседе с корреспондентом NEWS.am Medicine Петр Домарацки рассказал, что он и его коллега много были наслышаны об Артеме Степаняне от своего руководителя, заведующего Отделением гинекологической онкологии госпиталя в Быдгоще, профессора Марека Шимански. Им самим довелось познакомиться с Артемом Степаняном на последнем конгрессе ESGO, который прошел осенью 2023 года в Стамбуле. Тогда и Артем Степанян позвал их в Ереван, чтобы продемонстрировать свою технику выполнения операций.

«Артем Степанян известен своими операциями, например, хирургическим лечением прогрессирующего рака яичника», - отметил Петр Домарацки․
Как заметили польские врачи, медцентр «Наири» - современная, красивая больница, но главное, это люди, а люди здесь, по их словам, очень отзывчивы и благожелательны. При этом очень важно, что это многопрофильный центр, и помимо хирургии здесь есть также отделение химиотерапии, и пациенты с онкологией могут получать лекарственное лечение до или после операций.
Напомним, что Онкогинекологическая служба в МЦ «Наири» была создана 10 лет назад, в примечательный для Армении день – день независимости 21 сентября. Служба развивалась с пониманием того, что в лечении рака нужен междисциплинарный подход, когда врачи разных специальностей работают сообща для выбора наилучшей для пациента тактики лечения.
Благодаря такому подходу, Онкогинекологическая служба МЦ «Наири» - единственная в Армении, которая имеет сертификат ESGO - Европейского общества гинекологической онкологии. А ее руководитель Артем Степанян является членом Совета организации. Более того, команда активно сотрудничает с ESGO в вопросе создания медицинских протоколов и учебников по онкогинекологии.
Լեհ բժիշկներն եկել են Հայաստան՝ ուսումնասիրելու «Նաիրի» ԲԿ-ում կատարվող բարդ վիրահատությունների տեխնիկան
Բիդգոշչի զինվորական կլինիկական հոսպիտալի լեհ ուռուցքաբան-գինեկոլոգներ Պյոտր Դոմարացկին և Պյոտր Բեռնարդը այցելել են Հայաստան՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայությունում ձեռք բերված փորձը յուրացնելու նպատակով։ Լեհ բժիշկներին հետաքրքրում էր ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի՝ մի շարք օնկոգինեկոլոգիական վիրահատությունների տեխնիկան։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Պյոտր Դոմարացկին ասաց, որ ինքը և իր գործընկերը շատ են լսել Արտեմ Ստեփանյանի մասին իրենց ղեկավար, Բիդգոշչի հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Մարեկ Շիմանսկիից։ Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու Արտեմ Ստեփանյանին ESGO-ի վերջին համագումարում, որը տեղի ունեցավ 2023 թվականի աշնանը Ստամբուլում։ Հենց այնտեղ էլ Արտեմ Ստեփանյանը նրանց կանչել է Երեւան՝ ցուցադրելու վիրահատություններ կատարելու իր տեխնիկան։
«Արտեմ Ստեփանյանը հայտնի է իր վիրահատություններով, օրինակ՝ ձվարանների զարգացող քաղցկեղի վիրահատական բուժումով»,- նշեց Պյոտր Դոմարացկին։
Ինչպես նշեցին լեհ բժիշկները, «Նաիրի» բժշկական կենտրոնը ժամանակակից, գեղեցիկ հիվանդանոց է, բայց գլխավորը մարդիկ են, որոնք այստեղ, ըստ նրանց, շատ հոգատար և բարեհամբույր են։ Շատ կարևոր է, որ սա բազմամասնագիտական կենտրոն է, և բացի վիրաբուժական ծառայություններից գործում է նաև քիմիաթերապիայի բաժանմունք, և օնկոլոգիական խնդիրներ ունեցող բուժառուները կարող են դեղորայքային բուժում ստանալ վիրահատությունից առաջ կամ հետո:

Հիշեցնենք, որ «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը ստեղծվել է 10 տարի առաջ, Հայաստանի համար խորհրդանշական սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը։ Ծառայությունն աշխատանքը զարգացրել է այն ըմբռնմամբ, որ քաղցկեղի բուժումը պահանջում է բազմամասնագիտական մոտեցում, երբ տարբեր մասնագիտությունների բժիշկները միասին աշխատում են հիվանդի համար լավագույն բուժումն ընտրելու համար:
Նման մոտեցման շնորհիվ «Նաիրի» ԲԿ Օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում, որն ունի ESGO–ի՝ Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ընկերության վկայական, իսկ Արտեմ Ստեփանյանը կազմակերպության Խորհրդի անդամներից մեկն է։ Ավելին, թիմն ակտիվորեն համագործակցում է ESGO-ի հետ` բժշկական ուղեցույցների եւ օնկոգինեկոլոգիայի դասագրքերի ստեղծման հարցում։






