• Latest news

Ճարպակալման համաճարակի պատճառով ստատինները 10 տարի անց կարող են կորցնել արդյունավետությունը

4 ապրիլի, 2016  21:57

Եթե ճարպակալման համաճարակը շարունակի տարածվել ներկայիս տեմպերով, արդեն  10 տարի անց ստատինները եւ զարկերակային ճնշման վերահսկողության այլ դեղամիջոցներն անօգուտ եւ ոչ արդյունավետ կլինեն, զգուշացնում են Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները: 

Այսօր մոլորակում ամեն տասներորդ տղամարդը եւ ամեն յոթերորդ կինն ավելորդ քաշ ունի, եւ շատերը ճնշման վերահսկողության եւ ուղեղի եւ սրտի կաթվածների կանխարգելման համար ստատիններ ընդունելու կարիք ունեն: Արւմտյան մասնագետների տվյալներով, այսօր արդեն աշխարհում ճարպակալմամբ մոտ   640 մլն մարդ կա:

Ամեն տարի իրավիճակը միայն վատանում է, փորձագետների կանխատեսումների համաձայն, մոլորակի բնակչության մեկ հինգերորդը 10 տարի անց ճարպակալումով կտառապի, ինչի հետեւանքով կաճի ճարպակալման հետ կապված հիվանդություններ ունեցողների թիվը, իսկ բարձր խոլեստերինի եւ զարկերակային ճնշման խնդիրն այնքան լուրջ կդառնա, որ անհնար կլինի այն լուծել ավանդական դեղային միջոցների օգնությամբ:  

Նման իրավիճակում ճարպակալում ունեցող մարդկանց միակն ընտրությունը, կարծում են գիտնականները, կլինի վիրահատության միջոցով ստամոքսի կրճատումը, որը նրանց կօգնի նիհարել` դրանով նվազեցնելով ճարպակալման հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկը:  

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ի Այովայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ստամոքսի կրճատումից հետո հիվանդների` ստատիններ օգտագործելու պահանջմունքը նվազում է  90 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել