• Latest news

Ծովային ջրիմուռները կարող են ագրեսիվ քաղցկեղի դեմ արդյունավետ միջոց լինել

9 ապրիլի, 2016  19:54

Կապտականաչ ջրիմուռները (որոնք հայտնի են նաեւ որպես ցիանամանրէներ) կարող են ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի հեռանկարային միջոց լինել: Այդ մասին հայտնում են Օրեգոնի համալսարանի հետազոտողները, որոնք այդ ծովամթերքում նոր միկրոտարր` կոիբամիդ А (coibamide A) են հայտնաբերել, որը հակաքաղցկեղային հատկանիշներ ունի:  

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ այդ միացությունն ի վիճակի է պայքարել հիվանդության երկու առավել ագրեսիվ ձեւի դեմ` գլիոբլասթոմայի կամ գլխուղեղի ուռուցքի եւ կաթնագեղձի եռակի բացասական քաղցկեղի», - հայտնել են գիտնականները: 

Coibamide A-ն մտնում է կապտականաչ ջրիմուռների կազմի մեջ, որոնք աճում են ժայռերին եւ արագաշարժ ջրերի մոտակայքում, ինչպես նաեւ Կարմիր ծովի ափին եւ Հարավային Աֆրիկայում: Հետազոտողները ենթադրում են, որ տվյալ նյութի ազդեցության տակ  քաղցկեղային բջիջները կորցնում են արյունատար անոթների եւ առողջ բջիջների հետ կապվելու կարողությունը, ինչը նրանց թույլ չի տալիս տարածվել եւ աճել:  Նրանց կարծիքով, coibamide A միացությունը կարող  է արդյունավետ կերպով կիրառվել քաղցկեղային բջիջների ոչնչացման դեմ կամ էլ ուղեղի եւ կրծքի ուռուցքների, որոնք ավանդաբար բուժման դեմ կայուն են համարվում: 

Առաջին անգամը չէ, որ ջրիմուռները գիտնականների սեւեռուն ուշադրությանն են արժանանում որպես հակաքաղցկեղային միջոց:  Սթոքհոլմում անցկացվող հետազոտությունը ցույց է տվել, որ ջրիմուռներում այնպիսի բաղադրիչներ են պարունակվում, որոնք ի վիճակի են դիմակայել մաշկի քաղցկեղին: Բացի այդ,  ծովային այդ բույսերում հայտնաբերել են նյութեր, որոնք օգտակար են աղիների ուռուցքների դեմ պայքարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է